Այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունիի թանգարանից դեպի Էրեբունիի հիվանդանոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա երկու տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Այվազովսկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 35 ՍD 213 համարանիշի (վարորդ` 24-ամյա Մանուկյանիդիս` Հունաստանի քաղաքացի) ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «Բրոչ մյուլեր» մակնիշի BSB 974 համարանիշի ավտոբուսին, որի հետեւանքով ուղեւոր 26-ամյա Ա. Գրիգորյանը մահացել է, իսկ Ն. Մանուկյանիդիսը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրջեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գրիգորյանի դին:
Դեպքի վայրում են գտնվել «1-02» եւ «1-03» ծառայության աշխատակիցները:
Ժամը 06.00-ի սահմաններում Ն. Մանուկյանիդիսը հիվանդանոցում մահացել է:




























