Մահապարտ-ահաբեկիչը ապրիլի 19-ին պայթյուն է իրականացրել Իրաքի մայրաքաղաքի սրճարաններից մեկում: Ոստիկանության փոխանցմամբ, ահաբեկչության հետեւանքով զոհվել է 1 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նշենք, որ ապրիլի 17-ին չորս պայթյուն էր իրականացվել Բաղդադի տարբեր շրջաններում, եւ դրանց հետեւանքով զոհվել էր 3, վիրավորվել 17 մարդ:

Վերջին օրերին Իրաքում բռնությունների դեպքերը հաճախակի են դարձել` շաբաթ օրը կայանալիք տեղական ընտրությունների պատճառով: