Ապրիլի 18-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Բյուրական ավտոճանապարհին` «Տառերի պուրակի» մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.11-ին հրշեջ-փրկարարաները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել Ռուբիկ Ասատրյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի 32 ՏԼ 049 համարանիշի ավտոմեքենան: