ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը` ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին, հարուցել է հայ համայնքի վրդովմունքը:

«Դա նույնն է, թե յուղ լցնեն կրակի վրա: Թեեւ Թուրքիայի աճող հակահայկական քաղաքականությանը, պետքարտուղար Քերրին արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, թե Անկարան կարող է «կառուցողական դեր» խաղալ «սառեցված հակամարտության» կարգավորման գործընթացում»,- ասել է Ամերիկայի Հայ դատի  գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, թե Թուրքիան Ղարաբաղի եւ Կիպրոսի խնդիրների կարգավորման մեջ  կառուցողական խաղացող կլինի: «Մտածում եմ, որ Թուրքիան այդ հարցերում կառուցողական խաղացող կլինի»,-ասել էր Ջոն Քերրին: