Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում պայթյունի սպառնալիքը կեղծ է եղել: Օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով, հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի վարչությունից: Ստուգումների արդյունքում պայթյուցիկ սարքեր եւ նյութեր չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 19-ի առավոտյան, Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի երկու տերմինալներից 1,5 հազար մարդ էր տարհանվել՝ ռումբի մասին ահազանգից հետո:

Շենքի տարածքում աշխատել են կինոլոգները: Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ Հյուսիս-արեկւմտյան դաշնային օկրուգի տրանսպորտային վարչությունը հայտնել էր օդանավակայանից մարդկանց տարհանման եւ չվերթների ժամանակավոր դադարեցման մասին: