Երեւանի Աջափնյակի եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից կալանավոր 43-ամյա Արմեն Կաբալյանը դիմել է փախուստի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Մաշտոցի բաժնից: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դատարանից փախած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ: NEWS.am-ը Աջափնյակի եւ Դավիթաշենի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ Արմեն Կաբալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ավազակությամբ ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակվել է Կարինե Մելիքսեթյանի վրա եւ նրանից հափշտակել ոսկյա վզնոցը ոսկյա խաչով եւ երկու հատ ոսկյա մատանի:Բացի այդ նմանատիպ ձեւ ով հարձակվել է անչափահաս Արմիկ Եգորյանի վրա հափշտակել 8 հազար ՀՀ դրամ, այնուհետեւ շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինիս կամքին հակառակ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Դատարանից փախել է գողություն եւ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությո
Տեղադրություն




























