Ամերիկյան Ուոթերթաուն քաղաքում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողական ավանում կրակ բացելու կասկածանքով ձերբակալված երիտասարդը, հնարավոր է, առնչություն ունի ապրիլի 15-ին Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը: Կասկածյալը գտնվում է կալանքի տակ: Նրա ենթադրյալ հանցակիցը կարողացել է փոխհրաձգության եւ ռումբերի պայթյուններից հետո փախչել իրավապահներից, հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով The Boston Globe թերթը: ՀԴԲ ներկայացուցիչները ստուգում են ձերբակալվածի առնչությունը Բոսթոնի ահաբեկչությանը, լուրջ հիմքեր կան համարելու, որ նա այդ պայթյունների կազմակերպիչն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Բոսթոնում, անհայտ անձը կրակ էր բացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողական ավանում, որի հետեւանքով սպանվել էր նրան ձերբակալել փորձող ոստիկանը: Դրանից հետո ոստիկաններն ու ՀԴԲ աշխատակիցները մասշտաբային գործողություն էին սկսել հանցագործին ձերբակալելու համար: Ի վերջո, նրան ձերբակալել էին ավտոլցակայանում:
Միջադեպը տեղի էր ունեցել Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԴԲ-ն ցուցադրել էր Բոսթոնի ահաբեկչության մեջ կասկածվողի լուսանկարը:




























