Չինաստանի Շենդուն նահանգում բուդդայական տաճարում երկու տոննա քաշ ունեցող հսկայական զանգն ընկել է զբոսաշրջիկի վրա, հայտնում է բրիտանական Daily Mail թերթը:

Լին Վանգ անունով զբոսաշրջիկն իր ընկերների հետ տաճար էր եկել` էքսկուրսիայի: Ընկերները որոշել են կատակել Վանգի հետ եւ սկսել են հնչեցնել հսկայական զանգը, որի ղողանջները սովորաբար բուդդայական վանականներին աղոթքի են կանչում:

Ամրացված կառուցվածքները չեն դիմացել հսկայական զանգի քաշին, եւ վերջինս ծուղակի նման ընկել եւ ծածկել է Լին Վանգին, ով պատահականորեն չի տուժել:

Հաջորդ երկու ժամը փրկարարական խումբը տրամադրել է հաջողակին զանգի տակից դուրս հանելու գործին: Գործողության դժվարությունը կապված է եղել զանգի հնության եւ մշակության արժեք լինելու հետ: Այդ մասին փրկարարներին հայտնել են վանականները: Արդյունքում հատուկ սարքի միջոցով զանգը բարձացվել է եւ չինացին փրկվել է գերությունից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: