Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման զինյալներն այսօր` ապրիլի 19-ին, երկրի հարավային Գազնի նահանգում սպանել են տեղի ոստիկանության 13 աշխատակիցների, հայտնել են լրատվամիջոցները:
Անդար թաղամասի վարչակազմի ղեկավար Մուհամադ Քասիմ Դասթիվալի խոսքով` վաղ առավոտյան զինյալները հարձակվել են Հանդաիր շրջանի ոստիկանական ուղեկալի վրա, սպանել են ոստիկաններին, այնուհետեւ փախել են դեպքի վայրից: Պատահարը հետաքննվում է, չի բացառվում, որ դրան մասնակից կարող են լինել նաեւ տեղի բնակիչներից մի քանիսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Աֆղանական տեղի ոստիկանությունը ստեղծվել է ավելի քան երկու տարի առաջ, նրա մեջ մտել են մոտակա բնակավայրերի բնակիչներ, ովքեր պաշտպանում են ապստամբներից իրենց ծանոթ տեղանքը: Այդ ոստիկանության զինվորների աշխատավարձն էականորեն ավելի քիչ է, քան աֆղանական ազգային ոստիկանությունում, ընդ որում նրանց տրվում են նաեւ ավտոմատներ եւ համազգեստ:
Ինչպես հայտնել է Պոժվակ տեղեկատվական գործակալությունը, Անդար թաղամասի դեպքի պատճառը եղել է ոստիկանների սխալը, ովքեր քնել են` մոռանալով պահակներ կարգել: Ուղեկալից զինյալներն առեւանգել են ոստիկանական ամենագնաց եւ 19 հատ զենք:




























