79-ամյա ճապոնացին դատի է տվել իր 77-ամյա սիրուհուն` սեքս-ծառայությունների համար յոթ տարվա մեջ վճարած 4 միլիոն դոլարի համար: Կինն ասել է, որ իրեն փողերը պետք են պարտքերը վճարելու համար, սակայն այդ փողերը նա ծախսել է թանկարժեք մեքենաներ եւ բնակարաններ գնելու վրա, հայտնում է Rawstory-ն:

Այժմ խորամանկ կնոջ համար հասել է վճարելու ժամանակը: Դատարանը պարտավորեցրել է նրան տղամարդուն ողջ գումարը վճարել կանխիկ: Եթե ճապոնացի կինը չկարողանա վճարել, ապա դատարանը լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի: Դատական գործընթացի երկու մասնակիցների անուններն էլ լրագրողները չեն նշել:

Տարեց զույգը սկսել է հանդիպել 2000 թվականին, երբ տղամարդը 66 տարեկան է եղել, իսկ կինը` 64: Կինը տղամարդուն ասել է, որ իրեն խոշոր գումար է անհրաժեշտ` մեկ այլ տղամարդու հետ հաշիվները մաքրելու համար, հակառակ դեպքում ստիպված է ամուսնանալ նրա հետ: Դատական փաստաթղթերում նշվել է, որ զույգից գումար շորթելու համար կինն օգտագործել է «սիրային հմայքներ», հայտնում է Vesti.ru-ն:

Մասնավորապես, կինը սիրեկանի համար մերկացել է վարձակալած հյուրանոցային համարներում եւ նրա հետ լոգանք է ընդունել: Դժվար կացության մեջ ընկած սիրուհուն օգնելու համար ճապոնացին ստիպված վաճառել է իրեն ժառանգաբար պատկանող հողն ու վարկեր է վերցրել:

Սակայն շուտով պարզվել է, որ ճապոնացի կինը ոչ մի պարտք էլ իրականում չի ունեցել: