Իտալիայի նախագահի պաշտնում Դեմոկրատական կուսակցությունից պաշտոնապես թեկնածու է առաջադրվել նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին:
Նրա թեկնածությունն այսօր առավոտյան առաջարկել է կուսակցության առաջնորդ Լուիջի Բերսանին, իսկ հավաքի մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել առաջարկությանը:
Նշենք, որ Բերսանին առաջարկել էր Սենատի նախկին նախագահ Ֆրանկո Մարինիի թեկնածությունը, սակայն այն չէր անցել ընտորղների մոտ:
Նշենք, որ գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոյի 7-ամյա լիազորություններն ավատվում են մայիսի 15-ին: Նախագահին ընտրում են 1007 ընտորղներ, այդ թվում 630 պատգամավորներ, 319 սենատորներ եւ 58 պատվիրակներ տարածաշրջաններից: Այսօր կայանալու է Իտալիայի նախագահի ընտրության երրորդ փուլը:




























