Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության գործով կասկածյալը սպանվել է Ուոթերթաուն քաղաքում փոխհրաձգության հետեւանքով, հաղորդում է տեղական WCVB ալիքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան ձերբակալել են: Երկրորդ կասկածյալն առայժմ մնում է ազատության մեջ:
Ուոթերթաունում հրաձգությունը տեղի էր ունեցել հարեւան Քեմբրիջում ոստիկանության սպայի սպանությունից հետո,ո վ պարեկում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տարածքը: Նա փորձել էր կանգնեցնել առեւանգիչներին, հաղորդում է Lenta.ru-ն: Այն մասին, որ Ուոթերթաունում հայտնաբերված անձը կապ ունի ահաբեկչությունների հետ, հաղորդել է The Boston Globe-ը` վկայակոչելով իրավապահներին: ՀԴԲ-ն ոչ հերքել, ոչ հաստատել է այդ տեղեկությունը:
Հրաձգության երկրորդ մասնակիցը կարողացել է թաքնվել: Այժմ Ուոթերթաունում ընթանում են նրա որոնումները: Դեպքի վայրում նաեւ արագեփ կաթսաներից պատրաստված պայթուցիկներ են գտել, որոնցից օգտագործվել են նաեւ Բոսթոնի ահաբեկչության ժամանակ:




























