Բոսթոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են, հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով քննության իր տվյալները:
Գործակալությունը նշում է, թե երկու ենթադրյալ ահաբեկիչները ԱՄՆ էին ժամանել հյուսիսկովկասյան տարածաշրջանից, ամենայն հավանանականությամբ, Չեչնիայից: ԱՄՆ-ում նրանք ապրում էին մեկ տարուց ավելի: Նրանցից մեկը` 26-ամյա Տամերլան Ցարնաեւը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Երկրորդը, ում որոնումները շարունակվում են, վերջինիս եղբայրն է` 19-ամյա Ջոխար Ցարնաեւը:
Կասկածյալներից մեկի մահը ոստիկանությունն արդեն պաշտոնապես հաստատել է, սակայն քաղաքացիության վերաբերյալ ոստիկանությունը դեռ ոչինչ չի ասում, հաղորդում է «Կորեսպոնդենտ.net»-ը:
Հիշեցնենք, որ պայթուցիկ երկու սարքերը գործարկվել էին ապրիլի 15-ին, Բոսթոնի մարաթոնի եզրագծի մոտ: Զոհվել էր 3 մարդ, 183-ը` մարմնական տաբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:




























