Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Պյոտր Ֆրադկովին. վերջինս ներկայացրել է իր գլխավորած գործակալության գործունեությունը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պյոտր Ֆյոդորովը նշել է, որ «ԷԿՍԱՐ» ընկերությունը զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ եւ ներդրումներով:
«Հայաստանն արդեն սկսել է արտահանմանն ուղղված գործարքների ապահովագրությամբ զբաղվող ընկերության ստեղծման աշխատանքները: Ստացել ենք նաեւ Եվրոպական միության եւ չեխական կողմի տեխնիկական աջակցությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ մշակվել է ընկերության ստեղծման մոդելն ու ճանապարհային քարտեզը:
Զրուցակիցները կարեւորել են երկկողմ համագործակցության հաստատումը, փորձի փոխանակումը եւ այդ համատեքստում քննարկել փոխգործակցության հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաեւ այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտին եւ զարգացման հնարավորություններին:






























