Յոթ մարդ է զոհվել այսօր Իրաքում գրոհայինների հարձակման հետեւանքով: Ինչպես հաղորդում են իրաքյան լրատվամիջոցները, մի քանի պայթյուններ են հնչել Բաղդադից 80 կմ հյուսիսում գտնվող Էլ-Հալիս քաղաքում:
Չորս ականանետային ականներ են պայթել սուննիական մզկիթի մոտ, երբ տեղացիները դուրս էին եկել փողոց նամազից հետո: 10 մարդ վնասվածքներ են ստացել:
Բացի այդ, Քիրքուքում պայթուցիկ սարքավորում էր պայթել արմատական շիա իմամ Մուքթադա աս-Սադրի ներկայացուցչության մոտ: Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են 15-ը:
Երեկ Բաղդադի սրճարաններից մեկում պայթյուն էր եղել, որի հետեանքով զոհվել էր 30, վիրավորվել 70 մարդ, հաղորդում է ԻՏԱ-ՏԱՍՍ-ը:




























