Այսօր՝ ապրիլի 19-ին, Բրյուսելում Հայաստանն ու Եվրամիությունը ռեադմիսիայի համաձայնագիր են կնքել: Հայկական կողմից համաձայնագիրը կնքել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրամիությունում Իռլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ռորի Մոնթգոմերին եւ ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա մալմստրեմը:
Այդ համաձայնագրի հիմնական նպատակը փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա մարդկանց ինքնությունը պարզելու արագ եւ արդունավետ ընթացակարգն է, ինչպես նաեւ այդ մարդկանց անվտանգ վերադարձը:
Համաձայնագիրը կուղարկվի Եվրոպական խորհրդարան, որտեղ պետք է հավանության արժանանա նախքան պայմանագրի կնքումը:
Համաձայնագիրը վերաբերում է ինչպես երկու կողմերի, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիային:
Հայաստանն ու Եվրամիությունը վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր էին կնքել 2012-ի դեկտեմբերի 17-ին:




























