Հայաստանից արտահանումը 2013 թ. հունվար-մարտին կազմել է 358 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով ընդամենը 3%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Այս տեղեկությունն ուշագրավ է այնքանով, որ հունվար-փետրվարին ունեինք արտահանման 30,4% աճ: Ըստ պաշտոնական վիճակագրության` արտահանումը մարտին փետրվարի համեմատ նվազել է մոտ 10%-ով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` մոտ 28%-ով:

Ներմուծումը 2013 թ. առաջին  3 ամիսներին եւս աճել է` 1,9%-ով եւ կազմել 974.3 մլն դոլար:

Այսպիսով՝ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2013 թ. հունվար-մարտին կազմել է 616.3 մլն դոլար` նախորդ 2 ամիսների համեմատ աճելով մոտ 200 մլն դոլարով: Դրամի վերջին 1 տարվա արժեզրկումից հետո սա արտաքին առեւտրի հաշվեկշռի ամենաբացասական փոփոխությունն է: