Թեքսասում հանքային պարարտանյութերի գործարանի պայթյունի զոհերի թիվը հասել է 35-ի: Նախկինում հաղորդվում էր 14 հաստատված մահերի մասին: Այդ մասին հայտարարել է Վեսթ քաղաքի քաղաքապետ Տոմմի Մուսկը: Ավելի քան 160 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել;
Զոհերի մեջ են հինգ կամավոր հրշեջներ, փրկարար ծառայության չորս աշխատակից եւ մի հրշեջ Դալլասից, ով դեպքի պահին պարտականությունների կատարման մեջ չի եղել:
Փրկարարները շարունակում են մաքրել փլատակներն ու աղբը` հուսալով կենդանի մնացած մարդկանց գտնել:
Հիշեցնենք, որ Վեսթում գործարանի պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 17-ի երեկոյան: Պայթյունի հետեւանքով ոչնչացվել էր 75 շինություն, այդ թվում դպրոցն ու մանկատունը:




























