Ֆրանցիսկոս Պապն իր գահակալության պաշտոնական արարողությունից հետո նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսին: Նամակում նա իր «սրտազգած երախտագիտությունն» է հայտնել Վեհափառ հայրապետին՝ «ցուցաբերած սրտակցության ու սիրո համար, որն արտահայտվել է Վատիկանում Պապի գահակալության առիթով հայկական պատվիրակության ներկայությամբ:

«Խորապես զգացված եմ այս եղբայրական արտահայտության համար, որ ինձ համար հոգեկան գոհունակության ու քաջալերանքի աղբյուր են»,-գրել է Ֆրացիսկոս Պապը:

Այնուհետեւ սրբազան քահանայապետը հավելել. է. «Որպես հավատակից եղբայր, խոնարհաբար խնդրում եմ աղոթքի ճամփով Ձեր օժանդակությունը, որպեսզի Տերն ինձ առաջնորդի իմ նոր առաքելությանս մեջ»:

Ֆրանցիսկոսը Պապն իր նամակը եզրափակել է, ասելով. «Միության ու գործակցության ճամփով մենք պետք է միասին աշխատենք ի խնդիր աշխարհի խաղաղության եւ ծառայության՝ աղքատներին, տկարներին եւ տառապողներին»: