Երեւանում, ապրիլի 18-ին կայացած միջազգային գիտաժողովից հետո, երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունել է խորհրդաժողովի մասնակիցներ՝ Ավստրիայի Զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Գյունտեր Զիմմերին, նշված գործակալության Հարավային Կովկասի գործերի համակարգող Յոհան Բինդերին. Աղքատության նվազեցման եւ գյուղի զարգացման փորձագետ Մարիա Ռաբիչին։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ավստրիական կողմին Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագրերին օժանդակելու համար, նախարարը համառոտակի ներկայացրել է համագործակցության սպասելիքներ պարունակող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք արոտավայրերի արդյունավետ կառավարումը, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, անասնաբուծական ժամանակակից համալիրների ու կենտրոնների հիմնումն են։
Կողմերն անդրադարձել են նաեւ գյուղատնտեսության համատարած հաշվառման եւ օրգանական գյուղատնտեսության զարգացման խնդիրներին։
Նշենք, որ գիտաժողովը նվիրված էր Ավստրիայի Զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման հնարավորություններին։



























