Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա հանրահավաք կկազմակերպի Սան Գաբրիելի հովտում: Միջոցառումը տեղի կունենա Քալիֆորնիայի Մոնթեբելո քաղաքում:

Ինչպես հաղորդում է Asbarez-ը, միջոցառմանը հիմնական զեկուցողը կլինի The Armenian Weekly ամսագրի խմբագիր Խաչիկ Մուրադյանն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (Արեւմտյան շրջան) նախագահ Նորա Հովսեփյանը: Միջոցառմանը ելույթ կունենան նաեւ արտիստներ Րաֆֆի Սեմերջյանն ու Փիթերը Օշարյանը:

«Շատ կարեւոր է, որպեսզի մենք հավաքվենք միասին ամեն տարի՝ հիշելու եւ մտորելու համար, ինչպես նաեւ պայմանավորվելու, որ հավաքական միջոցառումներ կձեռնարկենք հայերի իրավունքներն ապահովելու համար»,-հայտարարել է Լեւոն Կիրակոսյանը, ով վարելու է այդ միջոցառումը: