Գլենդելում 61-ամյա բժշկին մահացու վրաերթի ենթարկելու համար մեղադրվող հայազգի բնակիչն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ մեքենան վարելու  վերաբերյալ մեղադրանքը վիճարկելու ցանկություն չի հայտնել, հաղորդել է  «Glendale News-Press»-ը:

30-ամյա Էդմոն Գրիգորյանին սկզբում ավելի ծանր մեղադրանք էր ներկայացվել, սակայն հետո այն վերաորակավորվել է:

Գրիգորյանն անցած տարի հոկտեմբերին  վրաերթի էր ենթարկել բժիշկ Ջեկոբ Օրֆալին: Ստացված վնասվածքներից երկու օր անց բժիշկը մահացել էր: Թեստի արդյունքները հաստատել էին, որ Գրիգորյանը մեքենան վարել էր թմրանյութի ազդեցության տակ: Գրիգորյանի նկատմամբ դատավճիռը կկայացվի հունիսի 5-ին: