Սերբիան եւ Կոսովոն Եվրոպական միության միջնորդությամբ ստորագրել են հարաբերությունների կարգավորման պայմանագիր, հայտնել է Կոսովոյի ԵՄ հետ ինտեգրման հարցերով նախարար Վլորա Ցիտակուն: Twitter-ի իր միկրոբլոգում նա շատ զգացմունքային է արտահայտվել այդ իրադարձությանը. «Դրական արդյունք. մենք համաձայնագիր ունենք, երջանիկ եմ»:

Պայմանագրի կնքման փաստը հաստատել է բանակցությունների եւս մեկ ակտիվ մասնակից` Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «Բանակցություններն ավարտվել են, պայմանագրի տեքստը նախաստորագրվել է երկու երկրների նախարարների կողմից»,- գրել է նա:

Համաձայնագրի կնքումը չափզանց կարեւոր է Սերբիայի համար, քանի որ եվրոպական իշխանությունները խոստանում են Կոսովոյի հարցի լուծման դեպքում սկսել նրան ԵՄ ընդունելու պայմանների քննարկումը, հայտնում է RBC-ն:

Պայմանագրի ստորագրումից հետո Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին հայտարարել է, թե Սերբիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը, իսկ պայմանագիրը երախշավորում է Կոսովոյի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչն իր հերթին հայտարարել է, թե վերջնական որոշումը երկրի ղեկավարության կողմից կկայացվի առաջիկա օրերին: