ՀԴԲ-ն հարցաքննում է կնոջը, ով պնդում է, որ Ջոհար եւ Տամերլան Ցարնաեւնեի` Բոսթոնի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչների քույրն է, հաղորդում է Fox News հեռուստաալիքը: Կինը ձերբակալության ժամանակ դիմադրություն էր ցույց տվել:

ՀԴԲ-ի գործակալներն ու ոստիկանները եկել էին Նյու Ջերսի նահանգի Ուեսթ-Նյու-Յորք քաղաքի բնաչուհու տուն, ով հարցազրույց էր տվել եւ հայտնել, որ Ցարնաեւներն իր եղբայրներն են: Նա ներկայացել է որպես Ալինա Ցարնաեւա:

Կասկածյալների հորեղբայր Ալվի Ցարնին պատմել է, որ նախօրեին Թամերլանը զանգել է իրեն եւ ներողություն խնդրել իր սարսափելի արարքի համար, թեպետ հորեղբայրը չի հավատում, որ նրանք են ահաբեկիչները:

Հիշեցնենք, որ Ցարնաեւ եղբայրները հրաձգություն էին սկսել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մոտ, ապա առեւանգված մեքենաով ուղեւորվել Ուոթերթաուն: Ձերբակալության փորձի ժամանակ Թամերլայն Ցարնաեւին սպանել էին, իսկ Ջոհար Ցարնաեւը փախուստի մեջ է: