Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը մեկ աստիճանով նվազեցրել է Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ «AAA» մակարդակից հասցնելով «AA+»-ի: Այս մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ վարկանիշի կանխատեսումը սահմանվել է «կայուն»: Գործակալությունը հաստատել է նաեւ Մեծ Բրիտանիայի կարճաժամկետ վարկանիշը «F1+» մակարդակում:

Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի սուվերեն վարկանիշի նվազեցումը արտահայտում է երկրի տնտեաական եւ ֆինանսական զարգացման կանխատեսման թուլացումը եւ կապված է նաեւ Fitch-ի կողմից երկրի բյուջեի դեֆիցիտի կանխատեսման մեծացման ուղղությամբ վերանայման, ինչպես նաեւ պետական պարտքի մեծացման կանխատեսման հետ, հաղորդում է BFM.RU-ն: