Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի գրասենյակը ապրիլի 19-ին նամակ է ստացել, որում, ենթադրաբար, պայթուցիկ սարք է եղել: Այն ոչնչացված է, ոչ ոք չի տուժել:

Ոստիկանութայն աշխատակիցները կասկածելի նամակը ոչնչացրել են պետության ղեկավարի Բելվյու նստավայրի հարեւանությամբ գտնվող այգում` վերահսկվող պայթյունի միջոցով:

Նամակում եղել է հեքսամետիլենտրիպերօքսիդդիամին տեսակի պայթուցիկ նյութ` փոշու տեսքով: Այն դյուրավառ է, զգայուն տաքացման եւ շփման նկատմամբ, եւ կարող է հանգեցնել պատահական պայթյունի:

Deutsche Welle-ի փոխանցմամբ, նամակը հասցեագրված է եղել անձամբ նախագահին: Գաուկն այդ ժամանակ պալատում չի եղել: Կասկածելի նամակը գտել են սովորական ստուգման ժամանակ: Առայժմ հայտնի չէ,թ եռ որտեղից է այն ուղարկվել, գրում է NEWSru.com-ը: