Ամերիկյան կազմակերպությունները, որ հանդես են գալիս ցեղասպանությունների կանխարգելման օգտին, կոչ են արել Coca-Cola եւ Citigroup ընկերություններին դադարեցնել իրենց մասնակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման խորհրդաժողովին:
Մի շարք կազմակերպություններ, այդ թվում` ԱՄՆ Հայ դատի գրասենյակը, նամակ են հղել, որում կոչ են արել Coca-Cola-ին եւ Citigroup-ին խզել կապերը այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Ամերիկայի թուրքական ասոցացիաների վեհաժողովը (АТАА), որոնք առաջ են մղում Ցեղասպանության ժխտումը, հայտնում է «Asbarez» թերթը:
Երկու ընկերությունների ներկայացուցիչները պետք է ելույթ ունենան խորհրդաժողովին, որ ATAA-ն կազմակերպել է ապրիլի 25-ին: Կազմակերպությունները նամակում նաեւ կոչ են արել արգելել իրենց ներկայացուցիչներին` ելույթ ունենալ ադ միջոցառմանը:




























