Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ապրիլի 24-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն: Միջոցառումը կանցկացվի «Ժողովրդավարական նախաձեռնություններ» ասոցիացիայի նախաձեռնությամբ, հայտնում է  «Nouvelles d՝Arménie»-ին:

Կազմակերպությունը, որի ղեկավարը Արման Պետրոսյանն է, ստեղծվել է Չեռնոգորիայում «ժողովուրդների միջեւ բարեկամությանը» աջակցելու համար: Ասոցիացիան հիմնվել է 2012թ. հոկտեմբերին` Չեռնոգորիայում բնակվող հայերի, ռուսների եւ ուկրաինացիների հանդիպման ժամանակ: Եղել են նաեւ հյուրեր Բելգիայից, Լեհաստնից եւ Ֆանսիայից:

Հայոց ցեղասպանության տարելիցն առաջին անգամ է նշվում Չեռնոգորիայում, որտեղ հայ համայնքը  շատ փոքր է` մի քանի տասնյակ մարդ: