Չինաստանի Սիչուան նահանգում այսօր, տեղական  ժամանակով ժամը 04:53-ին նոր երկրաշարժ է տեղի ունեցել:  Առաջին ուժեղ ցնցումներից հետո սեյսմոլոգները   850 հետցնցում են արձանագրել, որոնցից 57-ի մագնիտուդը կազմել է  3,0, երկուսինը` 5,0–5,9: Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհերի թիվը  հասել է 179-ի, եւս  7 հազարը վնասվածքներ են ստացվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ողջ երկրից աղետի գոտի են մեկնել փրկարարներ եւ բուժաշխատողներ: Որոշ բնակավայրերը հնարավոր չէ հասնել, քանի որ երկրաշարժի հետեւանքով ավերածություններ են առաջացել ավտոճանապարհներին:

Երկրաշարժը տեղի էր ունցել ապրիլի 20-ի առավոտկան, սեյսմոլոգների գնահատմամբ, 7,0 մագնիտուդով: