Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ Հյուսիսային Կորեան երկրի արեւելյան ափին «Սկադ» հրթիռներով երկու շարժական կայաններ է տեղադրել, հաղորդել է հարավկորեական «Ռենհապ» գործայալությունը:
«Սկադ»-ը միջին հեռահարությամբ արդիականացված բալիստիկ հրթիռի տեսակ է: Հարավկորեացի զինավորականների գնահատկաններով, ներկայումս Հյուսիսային Կորեայի արեւելքում տեղակայված է տարբեր տեսակի ավելի քան 10 բալիստիկ հրթիռ, այդ թվում` ամենամեծ հեռահարության «Մուսուդան» տեսակի հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել Գուամ կղզու բազները:




























