Ֆրանսիացիների միայն 31%-ն է գոհ նախագահ Ֆրանսուա Օլանդի գործունեությունից: Այդ մասին են վկայում ֆրանսիական մամուլում հրապարակված հարցման արդյունքները: Սա 6%-ով ավելի քիչ է` փետրվարին կայացած հարցման արդյունքների համեմատ:Հարցվածների 68% -ը դժգոհ է Օլանդի աշխատանքից, որոնց 30%-ը «շատ դժգոհ է»:
Սա, ըստ փորձագետների, Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Օլանդին հաջողվել է գրեթե ամբողջությամբ կորցնել վստահությունը:




























