Ճապոնիայի Հոնսյու կղզում այսօր տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, Իդզու կղզիների շրջանում, իսկ օջախը` 450 կմ խորության վրա:
Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, սեյսմոլոգները հայտնում են, որ ցունամիի վտանգ եւս չկա: Ցնցումները զգացվել են Ճապոնիայի 15 նահանգում, այդ թվում` Տոկիոյում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























