ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածվող Ջոհար Ցարնաեւի երկու ընկերներին, որոնք երթեւեկել են սեւ BMW-ով, որի համարանիշների փոխարեն  «Terrorista #1» գրություն է եղել, հաղորդում է  «The New York Daily News»-ը:

Պարբերականի տեղեկություններով, 19-ամյա երկու ձերբակալվածներն էլ ծագումով ղազախստանցիներ են: Նրանց երկուսին էլ ոստիկանությունը ձերբակալել է ապրիլի 20 –ին, սակայն հարցաքննությունից հետո բաց է թողել:Սակայն հաջորդ օրը ոստիկանները կրկին եկել են ձերբակալության օրդերով: Երիտասարդները կասկածվում են միգրացիոն օրենսդրութան խախտման մեջ: