LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը եւ ՀՀ.առողջապահության նախարարությունը ապրիլի 26-28-ին կանցկացնեն «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2013» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

«Առողջապահություն եւ դեղագործություն  EXPO 2013» ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաեւ բժշկական ապրանքների եւ ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը: «Առողջապահություն եւ դեղագործություն  EXPO 2013» ցուցահանդեսը` դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը եւ խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ եւ շնորհանդեսներ: Վերը  նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը,  ակտիվ զարգացմանը եւ բոլոր մասնակիցների միջեւ կապերի  ամրապնդմանը եւ լայնացմանը:

Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 50% աճ: Ցուցահանդեսին ներկայացված էին 30%-ից ավել արտասահմանյան ընկերութուններ` Ռուսաստանից, Բելարուսիայից, Իրանից, Չինաստանից, Մարոկկոյից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսրաելից: Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները եւ այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ  չմնալ բժշկության եւ զարգացման միջազգային տեմպերից:

Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական եւ արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը: 

Այս ամենը եւ ավելին դառնում է իրագործելի «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2013» ցուցահանդեսի շրջանակներում: 

Հիմնական թեմատիկ բաժիններն են.

1. Կանխարգելման բժշկություն

2. Կլինիկական բժշկություն

3. Ստոմատոլոգիա

4. Դեղագործություն

5. Ախտորոշում

6. Մայրություն եւ մանկություն

7. Բժշկական սարքավորումներ

8. Հիգիենա

Ցուցահանդեսի  շրջանակներում կանցկացվեն.

- Վարպետաց դասեր

- Վիդեոցուցադրություններ

- Բուժիչ կոսմետիկական գործընթացներ

- Դեմքի եւ մարմնի մաշքի խնամքի ծրագրեր

- Կլոր սեղաններ

- Սեմինարներ

Ցուցահանդեսի նպատակները.

1. Ապրանքների, ծառայությունների ներկայացում

2. Նոր գործնական հարաբերությունների հաստատում