Նիդեռլանդների ոստիկանությունն ազատ է արձակել տեղի դպրոցներից մեկի` ավելի վաղ ձերբակալված  նախկին աշակերտին, երբ պարզել են, որ երիտասարդը կապ չունի Լեյդենի ուսումնական հաստատություններում կրակ բացելու սպառնալիքների հետ:

«Լեյդենի դպրոցներում կրակ բացելու սպառնալիքի կապակցությամբ ձերբակալվածն ազատ է արձակվել եւ այլեւս կասկածյալ չի հանդիսանում»,- ասվել է ոստիկանության հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Նիդերլանդների ոստիկանությունը որոշել է փակել Լեյդենի միջնակարգ բոլոր դպրոցները, երբ ոստիկանությանը հայտնի է դարձել դպրոցներում աշակերտներին եւ ուսուցիչներին գնդակահարելու` համացանցում տարածված սպառնալիքների մասին: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է Նիդեռլանդներում բրիտանական դպրոցի նախկին աշակերտին: