Ռուս ուղղափառ եկեղեցին միջազգային հանրությանը եւ իրավապաշպան կազմակերպություններին կոչ է անում ուշադրություն դարձնել սիրիական ահաբեկիչների կողմից քրիստոնյաների հետապնդումների վրա եւ միջոցներ ձեռնարկել Սիրիայում ահաբեկիչների կողմից առեւանգված 2 քրիստոնյա եպիսկոպոսների ազատ արձակելու համար: Այդ մասին է հայտարարել Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական հարցերի բաժնի ղեկավար`պատրիարք Իլարիոնը:
Ապրիլի 22-ի երեկոյան հայտնի է դարձել ծայրահեղականների կողմից 2 հոգեւորականների` Հալեպի պատրիարք Պավելի եւ պատրիարք Մար Գրիգոր Յուհան Իբրահիմի, առեւանգման մասին: Միեւնույն մեքենայում գտնվող վարորդը սպանվել էր: Հայտնի է, որ պատրիարքներին առեւանգել են Թուրքիայի սահմանի վրա` Հալեպ տանող ճանապարհին:
Այժմ Ռուս ուղղափառ եկեղեցին միջոցներ է ձեռնարկում նրանց գտնվելու վայրը ճշտելու, օգնություն ցուցաբերելու եւ գերությունից նրանց շուտափույթ ազատելու համար, հայտնում է «Vesti.ru»-ն:




























