Ջրի հետ մաշկի չափազանց հաճախ շփումը վտանգավոր է առողջության համար, պնդում են իսրայելցի գիտնականները: Այդ կապակցությամբ գիտնականները խորհուրդ չեն տալիս լոգանք ընդունել շաբաթական երկու-երեք անգամից հաճախ:

Իսրայելցի բժիշկ Ռահել Լուցատին պնդում է, որ ամենօրյա լոգանքը, հատկապես հեղուկ օճառի օգտագործմամբ, օրգանիզմին վնաս է հասցնում: Նրա խոսքով, տվյալ գործընթացում տեղի է ունեցել ածխաթթվային հավասարակշռության խախտում, այն դառնում է չոր, իսկ բակտերիաներից ու սնկերից պաշտպանող բնական «շերտը» կործանվում է, հայտնում է «ԻնտերՆովոստին»:

Նաեւ ջրի հետ հաճախակի շփումը վնասում է D վիտամինի զինթեզի համար պատասխանատու գոտին: Դա հանգեցնում է վիտամինի դեֆիցիտ: Բժիշկը նաեւ խորհուրդ չի տալիս ամեն օր գլուխ լվանալ: