«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ապրիլի 26-ին ժամը 09.00-21.00-ին կդադարեցվի Ավան վարչական շրջանի թիվ 12 պոլիկլինիկայի, Բուսաբանական այգու, Խուդյակովի փողոցի, Ավանի թիվ 3-14 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























