Հայաստանի ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր՝ ապրիլի 23-ին, հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 740-ն հրամանում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանի` «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգում» կատարվել է փոփոխություն, մասնավորապես,կարգի 2.2 կետի ա/ ենթակետում ««TOEFL» (iBT) (այԲԻԹԻ)» բառերից հետո լրացվել է «եւ iTP (այԹԻՓԻ)» բառերը, իսկ 2.2 կետի ա/ ենթակետի 2-րդ պարբերությունը խմբագրվել է հետեւյալ բովանդակությամբ` «TOEFL» (iTP) միավորների համապատասխանեցումն «TOEFL» (iBT)-ին իրականացնելիս առաջնորդվել` համաձայն Կրթական թեստավորման ծառայության /ETS/ /www.ets.org/ պաշտոնական կայքում տեղադրված ուղեցույցի»:




























