Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների  տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:

ԿԸՀ մամուլ ծառայությունից հայտնում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 5-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք` 1 -ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն ՝ 1-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝  1-ական:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 1-ը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում քննարկել է նաեւ Երեւանի ավագանու անդամի թեկնածու Դանիել Իոաննիսյանի եւ քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումները: