Քիչ առաջ Արաբկիր վարչական շրջանում ավարտվեց Հայ ազգային կոնգրես կուսակցության հանդիպումը ընտրողների հետ։ Հանդիպումից հետո հանրահավաքի մասնակիցները եւ նրանց առաջնորդող ՀԱԿ ներկայացուցիչներն Արաբկիրի թաղապետարանի հարակից տարածքից երթով իջան դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։ Այդ մասին հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշելով, որ այնտեղ երթը կավարտվի, որպեսզի չխաչվի ՀՅԴ-ի՝ ժամը 20։00-ին մեկնարկելիք երթին դեպի Ծիեռնակաբերդի հուշահամալիր:
Իսկ վաղը՝ ապրիլի 24-ին, ժամը 12-ին Սարյանի պուրակի մոտից ՀԱԿ-ը երթով կշարժվի դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ այդ երթին, թե՝ ոչ, Արամ Մանուկյանը նշեց, որ հուսով է, որ Լ. Տեր- Պետրոսյանը կմասնակցի դրան։ Մասնակցելու դեպքում Տեր-Պետրոսյանը երթին կմիանա Կիեւյան կամրջի մոտից։




























