Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի արեւելյան շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, մնացած տարածքներում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ, միաժամանակ օդի ջերմաստիճանի հետագա նվազում: Քամին` հյուսիս-արեւելյան, 2-7 մ/վրկ արագությամբ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, ցերեկը` +14+16:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,
Կոտայքում` գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,
Գեղարքունիքում` գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,
Լոռիում` գիշերը` 0-5, ցերեկը` +9+13,
Տավուշում` գիշերը` -1+4, ցերեկը` +10+15,
Արագածոտնի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +1+4, ցերեկը` +13+16,
Արարատում` գիշերը` +2+5, ցերեկը` +14+17,
Արմավիրում` գիշերը` +2+5, ցերեկը` +14+17,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +2+5, ցերեկը` +14+17,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +4+7, ցերեկը` +12+16,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +2+6, ցերեկը` +8+13:




























