Այսօր՝ ապրիլի 23-ին, 83 տարեկան հասակում մահացել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը՝ Եզնակ Ռուստամյանը:

Համեստ մտավորականը իր ողջ կյանքում օգնել է հազարավոր հիվանդների, աշխատել խղճով եւ նվիրվածությամբ, անցել բժշկի դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը: ՀՅԴ Բյուրոն եւ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր վշտով ցավակցում են սիրելի ընկերոջն ու Ռուստամյան ընտանիքին, անգնահատելի կորսի առիթով:

Եզնակ Ռուստամյանի հոգեհանգիստը տեղի կունենա չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին, երեկոյան ժամը 18-ին, Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցում:

Վերջին հրաժեշտի արարողությունը կայանալու է ապրիլի 25-ին, ժամը 14-ին, նույն եկեղեցուց: