Հնդկական Գոա նահանգի լողափերում արգելել են ալկոհոլի գործածումը: Նման որոշման պատճառ են հանդիսացել բազմաթիվ հանգստացողների բողոքները, որոնք վնասվել են լողափում կոտրած շշերի բեկորներից:
«Ալկոհոլն արգելելու որոշումն ընդունվել էր տուրիստների բազմաթիվ բողոքներից հետո, որոնք քայլելիս բախվում էին ապակու բեկորներին եւ արդյունքում բժշկի օգնության կարիք ունենում»,-«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին է հայտնել Ռաջեշ Կալե նահանգի զբոսաշրջության բաժնի տնօրենի օգնականը:
Եթե զբոսաշրջիկը հրաժարվի լողափի մուտքի մոտ թողնել ալկոհոլը, ոստիկանն իրավունք ունի ուժ գործադրել:
Ընդ որում, լողափի բառերում ալկոհոլ օգտագործելն առաջվա պես արգելված չէ:




























