«Հավերժ հիշատակ»,- իր Twitter-ում գրել է ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին` վերատվիթելով Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը:
«Այսօր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը Օսմանյան Թուրքիան սկսեց հայերի զանգվածային ոչնչացումը: Հավերժ հիշատակ»,- գրել է Կանդելակին:
Իսկ Facebook-ի իր էջում նա գրել է. «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում ձերբակալվեցին եւ հետո ոչնչացվեցին հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչներ: Որոշ տվյալներով, բռնաճնշումները Թուրքիայում սկսվել են դեռ 1880-ականներին, ընդհանուր առմամբ սպանվել է 1,5 մլն մարդ: Իմ ընտանիքի համար այդ ողբերգական օրը շատ բան է խորհրդանշում: Իմ նախապապը եղել է այն հայերի թվում, որոնք հրաշքով կենդանի են մնացել: Այդ փախուստի պատմությունները լսել է մայրս, երբ շատ փոքր էր: Ուզում եմ ցավակցություններս հայտնեմ բոլորին, ում նախնիները տուժել են այն ժամանակ: Ցեղասպանությունն ազգություն չունի, եւ կարեւոր է, որ ժամանակակից աշխարհում մենք թույլ չտանք նման սարսափներ»:




























