Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 10.03-ին ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 2 հասցեում այրվում է հագուստի խանութ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Լոռիի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.21-ին, մարվել` 10.43-ին:
Այրվել է Գ.Սելիմյանին պատկանող խանութի կտորեղենի բաժինը (40քմ)` գույքով: Նշված հասցեում SOS հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ: Շրջանառվող խոսակցությունների համաձայն տարածքը դիտավորյալ են հրկիզել: Մանրամասներն՝ առաջիկայում:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am



























