Վրաստանի տարածքում հայկական տաճարների վերականգնումը կիրականացվի անհատույց: Այդ մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան:
Նախարարի խոսքով, այդ որոշումը կայացրել է վարչապետն ու այդ մասին տեղյակ պահել հայկական կողմին Երեւան կատարած այցի ընթացքում, ինչը Երեւանի կողմից վստահության աճի է բերել: Միեւնույն ժամանակ նախաձեռնությունը հարուցել է վրացական հասարակության մի մասի զայրույթը:
«Իրարից ընդամենը մի քանի քայլի վրա կանգնած են մզկիթ, հայկական եկեղեցի եւ վրացական տաճար: Մենք ավելի հարուստ կլինենք, եթե ավելի սիրենք, հարգենք ու տանք»,- ասել է նախարարը:
Վրացի փորձագետները ուսումնասիրել են հուշարձանները եւ պարզել, որ մի քանիսի վերականգնումը կարելիէ սկսել մի քանի ամսից: Ըստ Օդիշարիայի, իրենք պատրաստվում են թե Թուրքիայի, թե Հայաստանի հետ համաձայնագրեր կնքել, իսկ եկեղեցիների պատմությունն ու ծագումը հաստատվելու է հնագիտական հետազոտությունների արդյունքում:



























