Ռումինացի Մարիուս Իոնեսկուն, ում մամուլում արդեն հասցրել ե կնքել «երկրի ամենավատ գող» անունով, ուրախացրել է համաքաղաքացիներին հերթական անհաջող հանցագործությամբ: Նրա կողոպուտն ավարտվել է ձերբակալությամբ սովորական տնային կատվի պատճառով:
Օրերս 31-ամյա Իոնեսկուն մտել է ուրիշ տուն` հերթական գողության համար, սակայն տարօրինակ ձայներ է լսել: Որոշելով, որ տանը այլ հանցագործ է գտնվում, նա մտել է մահճակալի տան: Դրանից հետո, անհասկանալի պատճառով, նա որոշել է դիմել ոստիկանություն եւ զանգահարել է` դեռ գտնվելով մահճակալի տակ, գրում է Gawker-ը:
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ ձայները հանել է սովորական տնային կատուն: «Նա նման ներխուժման համար արդեն դատվածություն ունի: Եւ հաշվի առնելով, թե որքան նյարդային է, լավ կլինի, որ փոխի մասնագիտությունը»,- կատակել է ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Շտրաուբան. «Ի դեպ, նա բանտում մտորելու ավելի քան երկար ժամանակ կունենա»:




























