Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում հետեւյալ հասցեով՝ http://atc.am/level0_.php?cat_=1&id=73:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմք ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում եւս բացվել է «Շտեմարան» ենթաբաժինը, որը կնպաստի համապատասխան բովանդակության հանրայնացմանը:




























