Ապրիլի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում,  «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի եւ իր ավտոմեքենայով  նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: